-
07.11.2013|
11:24
Նախագահական ընտրությունները Տաջիկստանում համարվել են կայացած: Նախնական տվյալներով` ընտրատեղամասեր են եկել ընտրողների 68 տոկոսը` 2 830 000 մարդ (ընտրողների թիվը 4 միլիոն 24,9 հազար է): Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 6-ին և փակվել են 20.00-ին: Առաջին 4 ժամում արդեն 40 տոկոսը քվեարկել էր:
-
07.11.2013|
11:19
Ռուսաստանում մեկնարկել է «100 գիրք, որ փոխել են կյանքը» նախագիծը: Հարցումների համաձայն` 17 տոկոսը նշել են Աստվածաշունչը, 21 տոկոսը իրենց կյանքը փոխված են համարել շնորհիվ պատմագրական գրականության, 5 տոկոսը` կենսագրական և հուշագրական, 10 տոկոսը հիշատակել են Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերը, 12 տոկոսը` Ջեկ Լոնդոնի:
-
07.11.2013|
11:17
Իտալական Արվեստի հիմնադրամի ներկայացուցիչները քաղցկեղով հիվանդների աջակցման գործընթաց են սկսել: Իրենց բարեգործական ակցիայի խորհրդանիշ նրանք ընտրել են Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդային` մի թեթև սրբագրելով հանճարեղ իտալացու կտավը. մոնա Լիզան զրկվել է մազերից:
-
07.11.2013|
11:14
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական Сегодня-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներին։
-
07.11.2013|
11:13
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը և նրա առաջադրած պահանջներին, ասել է ի գիտություն բոլոր արկածախնդիրների.
-
07.11.2013|
11:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Արտավազդ Հարությունյանին:
-
07.11.2013|
11:10
Նոյեմբերի 5-ին Ժնևում նախատեսված միջազգային համաժողովը Սիրիայի հարցով հետաձգվում է` հայտարարել է ՄԱԿ-ի բանագնաց Լահդար Բրահիմին:
-
07.11.2013|
11:09
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսիչ պալատի նախագահի պաշտոնում: Մինչ Աժ առաջիկա քառօրյայում հարցի քննարկումը թեկնածուն հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների հետ:
-
07.11.2013|
11:06
Եվրամիության խորհրդատվական խումբը գտնում է, որ Հայաստանում «բացերը դեռևս շարունակվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում»: Խորհրդատվական խումբը հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը, որով առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ Եվրամիության և միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:
-
06.11.2013|
17:53
Շանթ Հարությունյանի և իր համախոհների ձերբակալման օպերացիան նախաձեռնած ոստիկանության գործողություններից երեկ կարելի էր այն տպավորությունը ստանալ, թե մի խումբ ահաբեկիչներ հատել են Հայաստանի սահմանը, մտել Երևան, և շուտափույթ անհրաժեշտ էր ձեռնարկել համապատասխան միջոցներ: